31 հուլիսի 2012 - 17:22 AMT
2012-ի հունիսի համեմատ հուլիսին Հայաստանում բենզինի գները նվազել են 2 տոկոսով

2012թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 2.0% և 1.0% գնանկում:

Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, 2012թ. հուլիսին 2011թ. հուլիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 4.3% և 3.1%-ով, իսկ 2011թ. դեկտեմբերի համեմատ` 8.7% և 3.3%-ով:

Այսօրվա դրությամբ, «Սուպեր» տեսակի բենզին կարելի է ձեռք բերել 520, «Պրեմիում»` 490 և «Ռեգուլյար»` 470 դրամով: 2012թ. հուլիսին հունիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.4% գնաճ: