31 հուլիսի 2012 - 16:58 AMT
Բորդյուժա. ՀԱՊԿ Հավաքական ուժերը չեն միջամտի Տաջիկստանի իրադարձություններին

Իրավիճակը Տաջիկստանում ներքին բնույթ է կրում և չի պահանջում ՀԱՊԿ Հավաքական ուժերի միջամտություն, հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, հայտնում է «Ինտերֆաքսը»:

«Ինչ վերաբերում է Տաջիկստանում կատարվող գործընթացներին, ապա դա ամբողջությամբ վերաբերում է Տաջիկստանի ներքին կյանքին և չի պահանջում հավաքական ուժերի միջամտություն»,-հայտարարել է Բորդյուժան Մինսկում:

Ըստ նրա, «Տաջիկստանի գործարար կառույցները միանգամայն ունակ են և կարող են ինքնուրույն լուծել Լեռնային Բադախշանում առաջացած խնդիրները»: