31 հուլիսի 2012 - 18:19 AMT
Ստրադիվարիուսի ջութակը, որն արժե մի քանի միլիոն դոլար, մոռացել են գնացքում

Մոռացկոտ երաժիշտը Բեռնի գնացքում է թողել Ստրադիվարիուսի ջութակը, որն արժե մի քանի միլիոն դոլար: Այս մասին հաղորդում է The Telegraph:

Հինավուրց գործիքի տերը այն ժամանակավորապես տվել է իր ընկերոջը, սակայն վերջինս այն մոռացել է գնացքում` իջնելով Բեռնի կայարանում: Երբ նա հայտնաբերել է կորուստը, երկաթգծի աշխատակազմը սկսել է որոնումները, որոնք անարդյունք են եղել:

Ջութակը բերել են Բեռնի երկաթուղային կայարանի գտածոների բյուրո` կորուստից 2 օր անց:

Ստրադիվարիուսի ջութակների միջին արժեքը մոտ 2,5 մլն դոլար է: