31 հուլիսի 2012 - 17:23 AMT
Վարդան Մնացականյան. Իմ հաջորդ մենամարտը տեղի կունենա Մոսկվայում հոկտեմբերի սկզբին

Հայ քիք-բռնցքամարտիկ Վարդան Մնացականյանը, ով Վալենսիայում` K-1-ում հաղթանակ է տարել Էրիկ Էսպարզա Կորտեսի նկատմամբ, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ ուրախ է հերթական հաղթանակի համար:

«Այս երեկո կայացել է 13 մենամարտ, որոնցից կարևորագույնում ես էի մենամարտում: Մենամարտը շատ լարված էր, ես ակտիվորեն էի գործում և երրորդ ռաունդում հաղթանակ տարա»,-ասել է Մնացականյանը:

«Իմ հաջորդ մենամարտը տեղի կունենա Մոսկվայում հոկտեմբերի սկզբին, սակայն դեռևս հայտնի չէ, թե ով է լինելու մրցակիցս»,-ընդգծել է Մնացականյանը: