Քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանը մեկնաբանել է վերջերս Թուրքիայում ընդունված օտարերկրյա ներդրումների մասին օրենքի հավելվածը, որի համաձայն հայերին արգելվում է ներդրումներ կատարել Թուրքիայում: Ըստ նրա, Հայաստանն այդ ցուցակում նշված է այնպիսի ոչ ժողովրդավարական երկրների շարքում, ինչպիսին Հյուսիսային Կորեան է, ինչն անուղղակի կերպով նպատակ ունի վնասել Հայաստանի հեղինակությանը միջազգային հանրության աչքերում:
Շիրինյանը գտնում է, որ Հայաստանի համար դրանում նաև դրական պահ կա, քանի որ Թուրքիայի հետ մերձեցման կողմնակիցները հերթական դասը ստացան: «Հերթական անգամ հայ քաղքենին սառը ցնցուղ ստացավ… Հերթական անգամ Թուրքիան իր իրական դեմքը ցույց տվեց հայ ժողովրդին…»:
«Պետք չէ պատրանքներ ունենալ Թուրքիայի հարցում: Քաղաքականության մեջ ամենավտանգավոր բանը պատրանքներն են»,-ասել է նա:
Շիրինյանը հավելել է, որ ՀՀ իշխանությունները ևս պետք է նմանատիպ օրինագծեր մշակեն ու ընդունեն՝ ելնելով ազգային անվտանգության շահերից: