31 հուլիսի 2012 - 17:53 AMT
Իրանը դեռ չի շտապում փակել Օրմուզի նեղուցը

Իրանը մտադիր չէ փակել Օրմուզի նեղուցը, քանի դեռ դա չի հակասում Թեհրանի շահերին, երկուշաբթի հայտարարել է Իրանի զինովարական հրամանատարության բարձրաստիճան ներկայացուցիչ Մասուդ Ջազաերին Իրանի արաբալեզու «Ալ Ալամ» հեռուստաալիքին:

«Իրանի նպատակն է բոլորին հնարավորություն տալ օգտվելու Օրմուզի նեղուցից: Սակայն, եթե դա հակասի Իրանի շահերն, մենք այլ կերպ կվարվենք»,-ասել է Ջազաերին, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Օրմուզի նեղուցը, որով ամեն օր փոխադրվում է աշխարհում արդյունահանվող նավթի 20 տոկոսից ավելին, միացնում է Պարսից ծոցը Օմանի ծոցի հետ և հետո Հնդկական օվկիանոսի: