31 հուլիսի 2012 - 19:24 AMT
Հայաստանցի երգչուհի Պատրիցան գերել է «Սևծովյան խաղեր» փառատոնի ժյուրիին

«Սևծովյան խաղեր» փառատոնի ժյուրիին գերագույն հաճույք է ստացել 14-ամյա Պատրիցայի ելույթից: Այս մասին Analitika.at.ua-ին պատմել է հայտնի պրոդյուսեր, «Ռուսկոե ռադիոյի» (Ուկրաինա)գլխավոր տնօրեն Սերգեյ Կուզինը:

«Գիտեք, կան մարդիկ, ովքեր ներքին ազատություն ունեն: Նրա շարժումներն անկաշկանդ էին, սակայն աղջիկն իրեն զուսպ էր պահում և ամբողջությամբ տրվել էր երգին և հրաշալի կատարեց այն: Պատրիցան գերեց մեզ իր կարողությամբ` ինչպես տեխնիկական առումով, այնպես էլ երաժշտականությամբ և ռիթմի հրաշալի զգացողությամբ»,-ընդգծել է Կուզինը:

Պրոդյուսերի կարծիքով, «Սևծովյան խաղեր» փառատոնը ավելի հետաքրքիր է դարձել: «Մանկական փառատոնները մեծահասակների փառատոններից տարբերվում են անկեղծությամբ: Փառատոնները շատ արդար են և հաճախ երեխաները շատ ավելի լավ են երգում, քան մեծահասակները: «Սևծովյան խաղեր» փառատոնը բացահայտեց բազմաթիվ տաղանդավոր կատարողների նոր անուններ, նրանցից ոմանք այսօր աստղեր են համարվում»:

Հուլիսի 22-ին Սկադովսկ քաղաքում ավարտվել է XIV Միջազգային մանկական բարեգործական «Սևծովյան խաղեր» փառատոնը: Հայաստանը ներկայացնող 14-ամյա Պատրիցան արժանացել է մրցույթի Գրան-Պրիին: