31 հուլիսի 2012 - 19:38 AMT
ԶԼՄ-ները հաղորդում են, որ Բաղդադում պայթյունների հետևանքով զոհվել է 20 մարդ

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում 2 ռումբերի պայթյունների արդյունքում, ըստ նախնական տվյալների, զոհվել է 20 մարդ, հաղորդում է BBC ռուսական ծառայությունը:

Ավելի վաղ հաղորդվում էր 12 զոհերի մասին:

Ըստ ոստիկանության տվյալների, ռումբերը տեղադրված են եղել ավտոմեքենաներում, իսկ պայթյունները տեղի են ունեցել գրեթե միաժամանակ այն արվարձանում, որտեղ հիմնականում բնակվում են շիաներ: