31 հուլիսի 2012 - 19:36 AMT
ԱՄՆ նախագահի թեկնածում Ռոմնին Ռուսաստանին քննադատել է ոչ բավարար ազատության համար

ԱՄՆ նախագահի թեկնածու Միթ Ռոմնին Լեհաստան կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն, իր կարծիքով, չի կարողացել սկսել շարժվել ազատ և բաց հասարակություն ստեղծելու ուղղությամբ:

Ինչպես հաղորդում է BBC ռուսական ծառայությունը, Ռոմնին ընդգծել է, որ Լեհաստանը, ընտրելով ազատ ձեռներեցության ուղին, տնտեսական առաջընթաց է գրանցել:

Ելույթ ունենալով լեհ ուսանողների առաջ` Ռոմնին ընդգծել է, որ աշխարհի մյուս երկրները պետք է հետևեն Լոհաստանի փորձին: