31 հուլիսի 2012 - 21:12 AMT
Սիրիական անկախ ընդդիմադիրները մտադիր են անցումային կառավարություն ստեղծել աքսորի մեջ

Սիրիական անկախ ընդդիմադիրների կոալիցիան հանձնարարել է Հեյսամ ալ-Մալեհին անցումային կառավարություն ձևավորել աքսորի մեջ: Կառավարության շտաբը պետք է տեղակայված լինի Կահիրեում, հաղորդում է «Ինտերֆաքսը»` հղելով ԱՖՊ գործակալությանը:

Ընդդիմության ներկայացուցչի խոսքով, առաջիկայում նա կսկսի խորհրդակցությունները Սիրիայի ներսում և երկրից դուրս գտնվող ընդդիմության հետ:

Ալ-Մալեհը իրավաբան և նախկին դատավոր է, ով, սկսած 70-ական թվականներից զբաղվում է ընդդիմադիր գործունեությամբ: