1 օգոստոսի 2012 - 11:50 AMT
Ռուսական ՕԴԶ կավելացնի պայմանագրայինների և «անհապաղ կիրառման» գումարտակների թիվը

Ռուսաստանի օդա-դեսանտային զորքերում կաճի այսպես կոչված «անհապաղ կիրառման» գումարտակների թիվը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է ՕԴԶ նոր հրմանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Շամանովը: «Մեր հնարավորությունները դեռևս թույլ են տալիս ունենալ 5 նման գումարտակ:

Հետագայում դրանց քանակը կաճի»,-ասել է նա:

Շամանովը հայտնել է, որ պայմանագրային զինվորների ու ենթասպաների քանակը ՕԴԶ-ում 5 տարում կավելանա ավելի քան երկու անգամ՝ մինչև 20 հազար մարդ:

Մինչ 2017թ. պայմանագրայինների քանակը ՌԴ ԶՈւ շարքերում պետք է հասնի 425 հազարի, ներկայիս 186 հազարի դիմաց: