Հնդկաստանում հաջողվել է լիովին վերականգնել հյուսիսային և արևմտյան շրջանների էներգամատակարարումը, որոնք անցած երկու օրերին տուժել են էներգամատակարարման խափանման պատճառով: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հնդկական հեռուստաալիքների վրա հղումով:
Էներգամատակարարման խափանումները հազվադեպ չեն Հնդկաստանում՝ շոգ ամռանը մայրաքաղաք Դելիում դա կարող է լինել օրը մի քանի անգամ: Սակայն, առաջին անգամ է, որ առանց լույսի է մնում երկրի բնակչության գրեթե կեսը, նշում են ԶԼՄ-ները:
Առանց լույսի էր մնացել մոտ 684 մլն մարդ երկրի 22 նահանգներում, դա Երկրի բնակչության մոտ մեկ տանսերորդն է, ուստի այս խափանումն ամենամեծն է համաշխարհային պատմության մեջ: