Սիրիայի իշխանությունների դեմ զինյալ պայքար մղող ընդդիմությունն առաջին անգամ Թուրքիայից ստացել է շարժական զենիթահրթիռային համալիրներ, հայտնում է ամերիկյան NBC News հեռուստաալիքը:
Նախագահ Ասադի զորքերին դիմադրող Սիրիայի ազատ բանակն այժմ, ըստ անանուն աղբյուրների, մոտ 20 զենիթահրթիռային համալիր ունի: Այժմ շարունակվում է Հալեպում ընթացող գործողությունը զինյալների դեմ: Ըստ ԶԼՄ-ների, բանակն ակտիվորեն օգտագործում է մարտական ուղղաթիռներ ու ինքնաթիռներ: Հալեպից եկող տեղեկությունները խիստ հակասական են: