1 օգոստոսի 2012 - 11:52 AMT
Պյատիգորսկում ձերբակալվել է 9-ամյա Անյա Պրոկոպենկոյի սպանության գործով կասկածյալ Վլադիմիր Ամբարցումովը

Պյատիգորսկում ոստիկանները ձերբակալել են 1972թ. ծնված Վլադիմիր Ամբարցումովին, որին կասկածում են 9-ամյա Անյա Պրոկոպենկոյի սպանության մեջ: Անյան անհետացել էր հուլիսի 23-ին և սպանված է հայտնաբերվել երկու օր անց Մաշուկ լեռան վրա: Ինչպես ՌԲԿ-ին են հայտնել Քննչական կոմիտեի մամլո ծառայությունում, ԴՆԹ փորձաքննությունը հաստատել է ձերբակալվածի մեղսակցությունը սպանությանը:

Պարզվել է, որ ձերբակալվածը նախկինում դատված է եղել ծանր հանցագործությունների համար, այդ թվում սեռական բնույթի: Նա ազատ է արձակվել միայն մեկ ամիս առաջ:

Կասկածյալը, վստահ լինելով, որ ոչ մի հետք չի թողել հանցագործության վայրում, համաձայնվել է ԴՆԹ փորձաքննության, որն էլ հաստատել է նրա մեղքը: Հարուցվել է քրեական գործ: