1 օգոստոսի 2012 - 12:06 AMT
Մայքլ Ֆելփսը գերազանցել է մարմնամարզուհի Լատինինայի ռեկորդը՝ նվաճելով 19-րդ օլիմպիական ոսկին

Հայտնի ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելփսը գերազանցել է ԽՍՀՄ շրջանի մարմնամարզուհի Լարիսա Լատինինայի ռեկորդը՝ նվաճելով 19-րդ օլիմպիական ոսկին: Վերջին ոսկին նա նվաճեց 4х200 մ ազատ ոճի լողում: ԱՄՆ թիմը ցույց տվեց 6 րոպե 59,70 վայրկյան ժամանակ:

Ավելի վաղ նա արծաթ էր նվաճել՝ 200 մ «բաթերֆլայ» ոճում՝ զիջելով հարավկորեացի Չադ Լե Կլոյին: Լոնդոնում նա նվաճել է ևս մեկ արծաթ՝ 4х100 մ ազատ ոճի լողում:

Այժմ տիտղոսակիր ամերիկացին ունի 15 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ: