1 օգոստոսի 2012 - 14:34 AMT
«Անելիք Բանկը» նշում է իր 22-ամյակը

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1990 թ. Օգոստոսի 1-ին թեթև արդյունաբերության բնագավառի ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից` որպես «Անելիք» փայատիրական առևտրային բանկ: 1996 թ. «Անելիք» փայատիրական առևտրային բանկը վերակազմավորվել և մինչև 2007թ.-ի հուլիս ամիսը գործել է որպես «Անելիք Բանկ» ՍՊԸ, իսկ այժմ` որպես «Անելիք Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերություն: «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ունվերսալ առևտրային Բանկ է, որը մատուցում է ժամանակակից բանկային ծառայություններ, որոնց ցանկը մշտապես ընդլայնվում և համապատասխանեցվում է ժամանակի պահանջներին, ասվում է բանկի հաղորդագրության մեջ:

«22 տարի գործելով ԱՊՀ երկրների ֆինանսական շուկայում, «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն, հավատարիմ մնալով արդեն իսկ ձևավորված ավանդույթներին և որդեգրած ռազմավարությանը, շարունակում է պահպանել իր ուրույն դիրքը բանկային համակարգում»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը: