1 օգոստոսի 2012 - 15:40 AMT
ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն շախմատիստուհիների վարկանիշը

Օգոստոսի 1-ին ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն շախմատիստուհիների վարկանիշը: Հայ շախմատիստուհիներից ամենաբարձր տեղում Էլինա Դանիելյանն է: Նա 2476 միավորով 23-րդ տեղում է:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը 2454 միավորով 34-րդ տեղում է:

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Յուդիթ Պոլգարը (Հունգարիա) 2698 միավորով, երկրորդ տեղում է Աննա Մուզիչուկը (Սլովենիա), երրորդ տեղում է Հոու Իֆանը (Չինաստան):

Պատանիների վարկանիշում Սամվել Տեր-Սահակյանը 20-րդ տեղում է, Կարեն Գրիգորյանը՝ 33-րդ, իսկ Հովհաննես Գաբուզյանը՝ 55-րդ տեղում: