Եգիպտոսի վարչապետ Հիշամ Քանդիլը ձևավորել է նախարարների նոր կաբինետը: Այդ մասին հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, հղում անելով АРЕ պետական հեռուստաալիքին:
Նոր կառավարությունում իրենց պորտֆելները կպահպանեն ԱԳ նախարարն ու ֆինանսների նախարարը: Պաշտոնապես նոր կառավարության կազմը կհրապարակվի հինգշաբթի:
Նույն օրն, ինչպես ակնկալվում է, կաբինետի անդամները կերդվեն երկրի նախագահ Մուհամմեդ Մուրսիին: