1 օգոստոսի 2012 - 18:02 AMT
Նախագահի նստավայրի մոտ սկսվել է ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների աջակցության բողոքի ակցիան

Մի քանի տասնյակ մարդ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց պաստառներ են պարզել ի աջակցություն խուլիգանության համար ազատազրկման տարբեր ժամկետների դատապարտված ՀԱԿ ակտիվիստների:

Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, ակցիային մասնակցում է նաև «Սարդարապատ» նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

Ցուցարարները բացականչում են «Ազատություն քաղբանտարկյալներին» և «Ամոթ»:

2011թ. օգոտոսի 9-ին ոստիկանությունը ձերբակալել է ՀԱԿ ակտիվստներին: Ըստ ՀԱԿ-ի տեղեկատվության, օգոտոսի 9-ին ոստիկանությունը բռնություն է կիրառել Կոնգրեսի համակիրներ Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ: