2 օգոստոսի 2012 - 13:24 AMT
Հայտնաբերվել է Ռաֆայելի «Պատանու դիմանկարը», որը կորած էր համարվում

Հայտնաբերվել է Վերածննդի մեծանուն նկարիչ Ռաֆայել Սանտիի «Պատանու դիմանկարը», որը կորած էր համարվում: Այն դասվում է 16 դարի սկզբին և նախկինում գտնվում էր լեհ իշխաններ Չառտորիյսկիների հավաքածուում:

Լեհաստանի մշակույթի նախարար Վոյցեխ Կովալսկին հայտարարել է, որ «նկարը հայտնաբերվել է և այժմ պահվում է բանկի սեյֆում»: Թե որ պետության տարածքում 1 այն այժմ, նա չի ասել՝ նշելով, սակայն, որ այդ պետության կառավարությունը բարեհաճ է Լեհաստանի հանդեպ», հայտնում է Associated Press-ը:

Ռաֆայելի նկարը դուրս էր բերվել Լեհաստանից նացիստական զորքերի կողմից Երկրորդ համաշխարհայինի ժամանակ, հայտնում է ՌԲԿ-ն: