1 օգոստոսի 2012 - 21:22 AMT
Շվեդիան հրաժարվել է հարցաքննել Ջուլիան Ասանժին Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը

Շվեդական իշխանություններն օգոստոսի 1-ին հայտարարել են, որ չեն պատրաստվում հարցաքննել WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասնաժին Լոնդոնում Էկվադորի դեսպանատան տարածքում:

Այդ կերպ Սթոքհոլմն արձագանքել է Էկվադորի առաջարկին, որն առաջարկել էր պատշաճ պայմաններ ստեղծել քննչական գործողությունների իրականացման համար:

WikiLeaks-ի հիմանդիրը ապաստան էր խնդրել Էկվադորի դեսպանատանը: