1 օգոստոսի 2012 - 21:29 AMT
Լոնդոնի Օլիմպիադայում տուգանվել է կապիկի նմանակող երկրպագուն

Չորեքշաբթի օրը Լոնդոնի Օլիմպիադայում Լիտվայի և Նիգերիայի միջև բասկետբոլային խաղի ժամանակ լիտվացի քաղաքացին տուգանվել է գործողությունների համար, որոնք կապված են ռասիստական անհանդուրժողականության հետ:

«Տուգանքը սահմանվել է վիրավորական վերաբերմունքի և նրա համար, որ նա կապիկներին բնորոշ ձայներ է արձակել և ռասիստական անհանդուրժողականություն դրսևորող ժեստեր արել»,-Լիտվայի ԱԳՆ մամլո քարտուղարի խոսքը հաղորդում է Ինտերֆաքսը:

ԱԳՆ ներկայացուցիչը հրաժարվել է հայտնել տուգանքի չափը: