2 օգոստոսի 2012 - 13:22 AMT
ԱՄՀ ղեկավարը հորդորել է երկրներին խիստ տնտեսման ռեժիմ սահմանել

Աշխարհի երկրները պետք է խստիվ տնտեսման ռեժիմ սահմանեն: Նման հայտարարությամբ է հանդես եկել Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը:

Ելույթ ունենալով ԱՄՀ կենտրոնակայանում, նա հաստատեց, որ հիմնական մտահոգությունը կապված է եվրոյի գոտում ֆինանսական վիճակի հետ, ինչն անհանգստացնում է ներդրողներին: Սակայն, լարված իրավիճակ է նաև ԱՄՆ-ում, որին «ֆինանսական փլուզում է» սպառնում, եթե Կոնգրեսին չհաջողվի հաղթահարել տարաձայնությունները հարկերի կրճատման և այլ ֆինանսական հարցերի շուրջ:

Քրիստին Լագարդը նշել է, որ կարող է պայմանավորվածություն ձեռք բերվել վարկատուների «եռյակի» ու Հունաստանի միջև: