2 օգոստոսի 2012 - 11:59 AMT
Դամասկոսի արվարձանում գնդակոծության արդյունքում 35 մարդ է զոհվել

Դամասկոսի արվարձանում կառավարական զորքերի իրականացրած գնդակոծության արդյունքում 35 մարդ է զոհվել, հիմնականում խաղաղ բնակիչներ, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ տեղական իրավապաշտպան կազմակերպության վրա հղումով:

Պաշտոնական Դամասկոսը պնդում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողարկմամբ երկրում գործում են «զինյալ ահաբեկիչների ավազակախմբեր», որոնք ստանում են արտերկրի իսլամիստների աջակցությունը: