Սիրիայի հարցով քվեարկությունը ՄԱԿ ԳՎ-ում հետաձգվել է մինչև օգոստոսի 3-ը: Այդ մասին հայտարարել են ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին աղբյուրները ռուսական պատվիրակությունից:
Ավելի վաղ նախատեսվում էր, որ փաստաթուղթը քվեարկության կդրվի այսօր 10:00-ին տեղական ժամանակով:
Պատվիրակություններին տրամադրվել է բանաձևի նորացված տարբերակը, որտեղ չկա պետություններին ուղղված կոչը միակողմանի կարգով պատժամիջոցներ սահմանել Ասադի դեմ, չկա նաև Ասադի պարտադիր հրաժարականի մասին կետը:
Սաուդյան բանաձևի նորացված տարբերակը սատարում է Աննանի խաղաղ կարգավորման ծրագրին և կոչ է անում բոլոր կողմերին դադարեցնել բռնությունը՝ «պայմաններ ստեղծելով անցումային գործընթացի համար»: