2 օգոստոսի 2012 - 12:55 AMT
Ֆինանսների նախարարությունը վստահ է, որ հետևողական տնտեսական աճ կարձանագրվի

Հուլիսին Հայաստանի պետբյուջե նախատեսված 70,5 մլրդ դրամի փոխարեն մուտք է գործել 80,5 մլրդ դրամ հարկերի ու պարտադիր սոցվճարների տեսքով, ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը կառավարության նիստում:

Ըստ նրա, Պետբյուջեի եկամուտները հունվար-հուլիս ժամանակահատվածում կազմել են 489,6 մլրդ դրամ, հարկային մուտքերն ու պետտուրքերը կազմել են 475 մլրդ դրամ: Ինչ վերաբերում է ծախսերին, ապա, ըստ նրա, տվյալ ժամանակահատվածում, դրանք կազմել են 503,9 մլրդ դրամ: «Բոլոր ցուցանիշները վկայում են, որ պետբյուջեի կատարողականի տեմպերը բավարար են և մենք ավելի քան վստահ ենք, որ աստիճանական տնտեսական աճ ու պետեկամուտների աճ կգրանցվի»,-ասել է նա: