8 դեկտեմբերի 2004 - 19:12 AMT
ԻՐԱՔՈՒՄ ՊԱՅԹԵՑՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքում ահաբեկիչների կողմից պայթեցվել է հայ կաթոլիկ եկեղեցին: Բացի այդ, նույն օրը պայթեցվել է ասորի-ունիաթներին պատկանող մեկ այլ եկեղեցի: Երկու եկեղեցիներից ահաբեկիչները նախապես դուրս են բերել այնտեղ գտնվող մարդկանց: Նրանք նաեւ հրշեջներին մոտ չեն թողել պայթեցված շինություններին: Մարդկային զոհեր չկան: Իրաքում, ինչպես նաեւ քրդական ուժերի կողմից վերահսկվող երկրի հյուսիսում բնակվող քրիստոնյա փոքրամասնությունների կյանքը վտանգի էենթարկվում: Նրանք ենթարկվում են իսլամիստական արմատականների կողմից հաճախակի դարձած հարձակումներին: