Ալֆրեդ Հիչկոկի «Գլխապտույտը» Մեծ Բրիտանիայում ճանաչվել է «բոլոր ժամանակների մեծագույն ֆիլմը»: Ինչպես հայտնել է Բի-բի-սին, դետեկտիվի տարրերով այս թրիլերը գլխավորել է «Սայթ ընդ սաունդ» հանդեսի վարկանիշը, որը հրատարակում է Կինեմատոգրաֆիայի բրիտանական ինստիտուտը: Պարբերականը 10 տարին մեկ անգամ փորձագետների հարցում է անցկացնում պատմության մեջ լավագույն կինոֆիլմերը որոշելու համար, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Այս անգամ հարցմանը մասնակցել է 846 քննադատ, որոնց մեծամասնութունը քվեարկել է «Գլխապտույտի» օգտին: Հիչկոկի ֆիլմը 34 ձայնով առաջ է անցել Օրսոն Ուելսի «Քաղաքացի Քեյնը» ֆիլմից:
Խիչկոկը 1958թ. նկարահանված «Գլխապտույտն» անվանել է իր ամենաանձնական ֆիլմը:
Տասնյակի երրորդ հորիզոնականում է ճապոնական «Տոկիոյի վեպը», դրան հաջորդում են «Խաղի կանոնները», «2001թ. Տիեզերական ոդիսական», Կուբրիկի ֆիլմը, «Կինոապարատով մարդը» և «Ժաննա դ՚Արկի կրքերը»: