2 օգոստոսի 2012 - 16:18 AMT
Օգոստոսի 2-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 409,03 դրամ

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4.5 մլն դոլարի առք և վաճառք` 409,50 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409,50 դրամ:

Ընդ որում օգոստոսի 2-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 409,03 դրամ`օգոստոսի 1-ի համեմատ ավելանալով 0,67 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 502,25 դրամ` նվազելով 0,44 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը մնացել է նույնը` կազմելով 12,63 դրամ: Այս մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: