2 օգոստոսի 2012 - 17:45 AMT
Սիրիացի ապստամբները զրահատեխնիկայից գնդակոծել են Մանանգի օդանավակայանը

Սիրիացի ապստամբները օգոստոսի 2-ին առաջին անգամ մարտում օգտագործել են հակառակորդից գրավված տանկերը, հայտնում է Լենտա.ռուն-ն: Նրանք զրահատեխնիկայից գնդակոծել են Մանանգի օդանավակայանը:

Ըստ ընդդիմության ներկայացուցչի, հենց այդ օդանավակայանից են օդ բարձրանում ինքնաթիռներն ու ուղղաթիռները, որոնք ռմբակոծում ու գնդակոծում են զինյալներին Հալեպում:

Տանկերն ու այլ զրահատեխնիկան ապստամբներին հաջողվեց գրավել մի քանի օր առաջ՝ գրոհելով Հալեպի մերձակայքի երկու ռազմակայանները: