Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, միջազգային վարպետներ Կարեն Գրիգորյանը, Վահե Բաղդասարյանը, ինչպես նաև Շուշաննա Սարգսյանը օգոստոսի 2- 15-ը կմասնակցեն Աթենքի աշխարհի մինչև 20 տարեկանների շախմատի առաջնությանը:
Առաջնությունը կավարտվի օգոստոսի 15-ին:
Գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը եւ Սերգեյ Մովսիսյանը Շվեյցարիայի Բիլ քաղաքում անցկացվող օփենում ինը տուրից հետո ունեն 6,5-ական միավոր և զբաղեցնում են համապատասխանաբար երկրորդ եւ երրորդ տեղերը: Նրանք միայն կես միավորով են հետ մնում առաջատարից` գրոսմայստեր Ռոմեն Էդուարից (Ֆրանսիա):
Իսկ ահա գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը Հունաստանի Կավալա քաղաքում կայացած օփենում 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և զբաղեցրեց աղյուսակի 9-րդ հորիզոնականը:
7,5 միավորով առաջին մրցանակը նվաճեց գրոսմայստեր Աբհիջիթ Գուպտան (Հնդկաստան), տեղեկացնում է armchess.am: