2 օգոստոսի 2012 - 20:52 AMT
Մարիո Դրագի. ԵԿԲ-ն մոտ ապագայում կնպաստի եվրոյի ամրապնդմանը

Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Մարիո Դրագին հայտարարել է, որ մոտ ապագայում բանկը կնպաստի եվրոյի ամրապնդմանը` իրականացնելով մի շարք «լիովին թափանցիկ շուկայական օպերացիաներ»: Այս մասին հաղորդում է BBC ռուսական ծառայությունը:

Տվյալ պահին ֆինանսական շուկաները բացասաբար են արձագանքել Ֆրանկֆուրտում արված Դրագիի հայտարարությանը, թեև նախրոդ շաբաթ շուկաները դրական էին արձագանքել ԵԿԲ նախագահի հայտարարությանը` եվրոն փրկելու համար «անել հնարավոր ամեն բան»: