Սիրիական ազգային խորհրդի նախկին ղեկավար Բուրհան Գալյունը օգոստոսի 2-ին հայտարարել է, որ ընդդիմության ղեկավարությունը պատրաստվում է տեղափոխվել Հալեպ, եթե ապստամբները գրավեն այն, հաղորդում է Lenta.ru-ն`Associated Press-ին:
«Եթե Հալեպը գրավվի, մենք միանգամից կտեղափոխվենք այնտեղ»,-հայտարարել է Բուրհան Գալյունը: Ըստ նրա, այդ դեպքում Սիրիական ազատ բանակի ճանապարհին դեպի Դամասկոս տանող ուղու վրա ոչ մի խոչընդոտ չի մնա:
Հալեպի համար պայքարը շարունակվում է արդեն մոտ երկու շաբաթ: