2 օգոստոսի 2012 - 21:17 AMT
Թուրքական օդուժը չեզոքացրել է մոտ 40 քրդական գրոհայինների

Թուրքական ինքնաթիռներն ու ուղղաթիռները հարվածել են քուրդ ապստամբների բազաներին Թուրքիայի հարավ-արևելքում: Ինչպես հաղորդում է AP-ն, հատուկ օպերացիայի ընթաքցում չեզոքացվել է 37 քուրդ:

Անջատողականներին հարվածել են այն պատճառով, որ նրանք պատրաստվում էին հարձակում գործել Շեմդինլի քաղաքի վրա, որը տեղակայված է Թուրքիայի` Իրանի և Իրաքի հետ սահմանին: Բացի չեզոքացված անջատողականներից, օպերացիայի ընթացքում զոհվել են երկու թուրք զինվորականներ, ևս 14-ը վիրավորվել են: