2 օգոստոսի 2012 - 22:06 AMT
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. Սիրիական հակամարտության երկու կողմերն էլ հակված են բռնության էսկալացիայի

Ինչպես Սիրիայի կառավարությունը, այնպես էլ ընդդիմությունը հակված են բռնության էսկալացիայի, սակայն ՄԱԿ-ը հավատարիմ է մնում հակամարտությունը դիվանագիտական ուղիներով լուծելու սկզբունքին: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հինգշաբթի ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հայտարարությունում:

«ՄԱԿ-ը նախկինի նման տրամադրված է հետևելու ժողովրդավարության սկզբունքներին և հրաժարվելու բռնությունից, ինչպես նաև լուծման ուղի գտնելու, որը կնշանակիՍիրիայի ժողովրդի` ժողովրդավարության ձգտմանն ուղղված արձագանք»,-հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանը մտադիր չէ երկարացնել իր մանդատը, որն ավարտվում է օգսոտոսի 31-ին: