2 օգոստոսի 2012 - 21:55 AMT
Քոֆի Աննան. Նախագահ Ասադը վաղ թե ուշ պետք է հրաժարական տա

Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանը կարծում է, որ սիրիական հակամարտության քաղաքական կարգավորումը ենթադրում է ներկայիս նախագահի հրաժարականը: «Նախագահ Ասադը վաղ թե ուշ պետք է հրաժարական տա»,-Աննանի խոսքը մեջբերում է Ռոյթերսը:

Հարկ է նշել, որ Աննանը որոշում է կայացրել հեռանալ իր պաշտոնից, և Սիրիայում հատուկ դեսպանորդի պաշտոնը կլքի օգոստոսի 31-ին: Նա այս պաշտոնը ստանձնել է այս տարվա փետրվարի վերջին: 1997-2006թթ նա զբաղեցրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը: