3 օգոստոսի 2012 - 12:14 AMT
Էդուարդ Կրավցով. Միշա Ալոյանի համար շատ կարևոր է չենթարկվել Բրահիմի հնարավոր սադրանքներին

ՌԴ բռնցքամարտի հավաքականի բռնցքամարտիկ Միշա Ալոյանի անձնական մարզիչ Էդուարդ Կրավցովը, որը հանդես է գալիս մինչև 52 կգ քաշային կարգում, մեկնաբանել է իր սանի առաջին մենամարտը Լոնդոնի Օլիմպիադայում: Օգոստոսի 3-ին Ալոյանը կհանդիպի ռինգում Ալժիրի ներկայացուցիչ Սամիր Բրահիմի հետ:

«Միշան նախկինում հանդիպել է Բրահիմի հետ և հաղթել: Մենք տեսել ենք ալժիրցու առաջին մենամարտն Օլիմպիադայում՝ նա անում է նույնը, ինչ նախկինում: Եթե Միշան հստակ իրացնի այն ամենն, ինչ նախանշված է, խնդիրներ չպետք է առաջանան»,-Կրավցովի խոսքն է մեջբերում rsport.ru-ն:

Ըստ մարզչի, ալժիրցին երբեմն բավականին «կեղտոտ» բռնցքամարտ է ցուցադրում, և Ալոյանի համար կարևոր է սադրանքների չենթարկվել. «Նա պետք է գոտեմարտի իր պատկերացումը պարտադրի հակառակորդին, գրագետ վարի մենամարտն ու հաղթանակի հասնի»: