3 օգոստոսի 2012 - 14:04 AMT
Արա Խաչատրյանը Օլիմպիական խաղերի պոկում վարժությունում ավարտեց ելույթը 0 միավորով

Օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցաշարում օգոստոսի 3-ին հանդես է եկել Եվրոպայի փոխչեմպիոն և աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Արա Խաչատրյանը: 85 կգ քաշային կարգում նա ելույթ է ունեցել B խմբում: Նա պոկում վարժությունում պատվիրել է 165 կգ, սակայն 3 մոտեցմամբ չի կարողացել բարձրացնել այդ քաշն ու 0 է ստացել:

Օլիմպիադայում ելույթ ունեցած 3 հայ ծանրորդներն էլ 0-ով են ավարտել իրենց ելույթները: Նախ անհաջող է մասնակցել Առաքել Միրզոյանը (69 կգ), այնուհետև` նաև Մելինե Դալուզյանը(69 կգ):