3 օգոստոսի 2012 - 17:30 AMT
Սոմալիի իշխանությունները խոստանում են 2 հազար ծովահենների ազատել Ռամադանից հետո

Սոմալիի իշխանությունները խոստանում են 2 հազար ծովահենների ազատել Ռամադանից հետո, այն պայմանով, որ վերջիններս կհամաձայնվեն պատանդներին ազատ արձակել ու գրավված նավերը վերադարձնել, հայտնում է Լենտա.ռու-ն:

«Յուրաքանչյուրն, ով ցանկանում է հանրության մաս դառնալ, կընդունվի գրակբաց»,-ասել է Սոմալիի նախագահ Շարիֆ Ահմեդը:

Սոմալիի իշխանությունները մտադիր են համաներում հայտարարել Ռամադանի ավարտի կապակցությամբ՝ օգոստոսի 18-19-ին: Իսլամական ավանդույթի համաձայն, այդ օրը ներում է շնորհվում հանցագործներին: Ընդ որում, Ահմեդի մանդատի ժամկետը լրանում է օգոստոսի 20-ին: