Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին հայտարարել է, որ մտադիր չէ մասնակցել այսպես կոչված «չմիացած երկրների» համագումարին, որը պետք է կայանա 3 շաբաթ անց Իրանում:
Ինչպես հայտնում է «Ռոսբալտը», Zman.com-ի վրա հղումով, Մուրսիի նման որոշումը թելադրված է ժողովրդի հնարավոր բացասական արձագանքով:
Թեհրանը պաշտոնապես սատարում է Սիրիայի նախագահ Ասադին և Մուրսիի այցը Իրան կարող է բացասական արձագանքներ ունենալ Արևմուտքում, որի հետ Մուրսին չի ցանկանում փչացնել հարաբերությունները: