3 օգոստոսի 2012 - 19:37 AMT
Պաշտոնյաների` քրեական պատասխանատվությունից ազատվելու մասին օրենքը չի ընդունվել Պակիստանի Գերագույն դատարանի կողմից

Պակիստանի Գերագույն դատարանը չեղյալ է համարել վերջերս ընդունված օրենքը, ըստ որի բարձրագույն կառավարական պաշտոնյաներն ազատվում են քրեական պատասխանատվությունից` կապված դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու հետ: Այս մասին հաղորդում է «Ռոսբալթը»` հղելով BBC-ին:

Իֆթիհար Չադուրիի ղեկավարությամբ Գերագույն դատարանը որոշում է կայացրել, որ տվյալ իրավական նորմը հակասում է Սահմանադրության դրույթներին: