3 օգոստոսի 2012 - 20:08 AMT
Բրանիսլավ Մլադիչին սպառնում է մեկ տարի ազատազրկում` զարմիկին` Ռատկո Մլադիչին, թաքցնելու համար

Բրանիսլավ Մլադիչը` գեներալ-գնդապետ Ռատկո Մլադիչի զարմիկը, խոստովանել է, որ 5 տարիների ընթացքում թաքցրել է նրան Սերբիայի հյուսիսում գտնվող իր տանը: Հաղորդում է Lenta.ru-ն` հղելով սերբական «Վեչերնե նովոստի» պարբերականին:

«Ռատկո Մլադիչը մեր ընտանիքի անդամն է, և ես հրաժարվում եմ երես թեքել նրանից»,-ասել է Բրանիսլավ Մլադիչը` պարբերականին տված հարցազրույցում:

Նրան սպառնում է 1 տարի բանտայի և 3 տարի պայմանական ազատազրկում: Դատարանը վերջնական որոշում պետք է կայացնի օգոստոսի 8-ին: