3 օգոստոսի 2012 - 21:11 AMT
YouTubе-ի հատուկ պորտալում կարելի է տեղադրել լրագրողական տեսանյութեր

YouTube գործի է դրել հատուկ The I Files պորտալը` նախատեսված լրագրողական տեսանյութերի համար: Այս մասին հաղորդվում է YouTube-ի պաշտոնական բլոգում, հաղորդում է Lenta.ru-ն:

Վերջերս YouTube-ում սկսեկլ է հայտնվել տեսանյութերի մեծ քանակություն, որոնք նկարահանվել են ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական լրագրողների կողմից, նշվում է բլոգում:

The I Files-ը ստեղծվել է նրա համար, որպեսզի տեսահոլովակների ահռելի քանակությունից ընտրվի միայն ամենահետաքրքիրը: Այժմ The I Files-ում ներբեռնված է արդեն մի քանի տեսահոլովակ, որոնք տրամադրվել են գործընկեր-կազմակերպությունների կողմից: