3 օգոստոսի 2012 - 21:40 AMT
Պան Գի Մունը Սիրիայում տեղի ունեցող բախումները որակել է որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություններ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ Սիրիայում բռնություններ են իրականացվում, որոնք կարելի է դասել «մարդկության դեմ իրականացված հանցագործությունների» շարքին, այսինքն` քաղաքացիական հասարակության դեմ ուղղված հանցագործությունների շարքին:

«Դաժան գործողությունները կարելի է դասել մարդկության դեմ իրականացված հանցագործությունների շարքին, որոնց մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,-ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը տեղի ունեցողի հիմնական մեղքը բարդել է Սիրիայի կառավարության վրա և կոչ է արել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին պատասխանատվություն ցուցաբերել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: