3 օգոստոսի 2012 - 22:06 AMT
Microsoft-ը պահանջել է իր աշխատակիցներից չօգտագործել «Metro» բառը

Microsoft ընկերությունը կդադարի «Metro» բառով կոչել Windows 8 և Windows Phone օպերացիոն համակարգերի ինտերֆեյսը, գրում է The Verge-ը:

Microsoft-ի աշխատակիցներին խորհուրդ է տրվում այլևս չօգտագործել այդ բառը: Համանման բովանդակությամբ նամակը Microsoft-ն ուղարկել է ծրագրերը մշակողներին:

Ընկերությունը նոր տերմին է մտածում` դրանով ինտերֆեյսը կոչելու համար: Քանի դեռ այն չի ստեղծվել, խորհուրդ է տրվում «Metro-ի» փոխարեն օգտագործել «նոր ինտերֆեյս» տերմինը: