Հայաստանը ձեռնպահ է քվեարկել ՄԱԿ-ի ԳԱ-ում Սիրիայի վերաբերյալ բանաձևին: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտնել ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը: Փետրվարի քվեարկությունից ի վեր ձեռնպահ երկրների թիվը 17-ից աճել է 31-ի:
Բանաձևին կողմ են քվեարկել 133 երկրներ, դեմ են քվեարկել 12-ը, ձեռնպահ` 31-ը:
Ի սկզբանե Սաուդյան Արաբիայի կողմից առաջ քաշված բանաձևը էական փոփոխությունների է ենթարկվել նախապատրաստական փուլում: Դրանից դուրս են մնացել պատժամիջոցների վերաբերյալ կոչերը: Այնուամենայնիվ, տեքստը քննադատություն է պարունակում` ուղղված սիրիական իշխանույթյուններին,այլ ոչ թե զինված ընդդիմությանը, որը փորձում է իշխանափոխության հասնել: