Լոնդոնի Օլիմպիադայում տղամարդկանց անհատական մրցաշարի երրորդ համարի տակ հայտագրված բրիտանացի Էնդի Մարեյը կիսաեզրափակչում հաղթեց սերբ Նովակ Ջոկովիչին: Աշխարհի երկրորդ ռակետի դեմ խաղում նա հաղթեց 7:5, 7:5 հաշվով:
Հանդիպումը շարունակվել է 2 ժամ: Խարտիաներից յուրաքանչյուրում Մարեյը մեկական բրեյք է արել, 5 էյս և ոչ մի անգամ չի սխալվել փոխանցման մեջ:
Սա Մարեյի վեցերորդ հաղթանակն էր Ջոկովիչի հետ 14 խաղում: Եզրափակչում շոտլանդացին կխաղա շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի հետ: Բրոնզե մեդալը կխաղարկեն Ջոկովիչն ու Խուան Մարտին Դել Պոտրոն (Արգենտինա):