4 օգոստոսի 2012 - 10:59 AMT
Օլիմպիադայում ամերիկացի բռնցքամարտիկը պարտվեց կոնտակտային ոսպնյակները կորցնելու պատճառով

Օլիմպիադայում բավականին տհաճ պարտություն կրեց ամերիկացի բռնցքամարտիկ Ռաուշի Ուորրենը, որը հադես է գալիս մինչև 52 կգ քաշային կարգում:

Նա դուրս մնաց մրցումներից 1/8 եզրափակչում կոնտակտային ոսպնյակները կորցնելու պատճառով: Այդ տհաճ միջադեպը տեղի ունեցավ ֆրանսիացի Նորդին Ուբաալի հետ հանդիպման առաջին ռաունդում:

Ռաունդի ավարտին ամերիկացին առաջատար էր 9:7 հաշվով, սակայն հետո ստիպված եղավ փոխել մարտավարությունը և մոտ թողնել մրցակցին, արդյունքում նա պարտություն կրեց 18:19 հաշվով:

Սա Ուորենի մեդալ նվաճելու երրորդ անհաջող փորձն է: Այս երրորդ անհաջողությունն այնքան է ազդել նրա վրա, որ նա որոշել է անցենել պորֆեսիոնալ բռնցքամարտ: