4 օգոստոսի 2012 - 11:15 AMT
Ապստամբների Սիրիայի ազատ բանակը հայտարարել է Հալեպի 60 տոկոսը գրավելու մասին

Սիրիայում շարունակվում են ապստամբների բախումները կառավարական զորքերի հետ: Ապստամբների Սիրիայի ազատ բանակը հայտարարել է Հալեպի 60 տոկոսը գրավելու մասին, հայտնում է «Ալ Արաբիան»:

Առավել դաժան բախումներ են տեղի ունենում Սալահուդդին թաղամասում, որով անցնում է Հալեպը Դամասկոսի հետ կապող մայրուղին: Այդ շրջանն ապստամբների հսկողության տակ է, սակայն բանակը փորձում է ետ գրավել այն:

Նախօրեին Հալեպի բնակիչները հակակառավարական ցույց էին կազմակերպել, նրանք վանկարկում էին. «Մենք ուզում ենք մահապատժի ենթարկել Բաշարին»:

Բանակը քանակական առավելություն ունի, տանկեր և ավիացիա: