4 օգոստոսի 2012 - 13:48 AMT
Հալեպում ապստամբները փորձել են գրոհով վերցնել հեռուստակենտրոնի շենքը

Սիրիայում կառավարական զորքերի ու զինյալ ապստամբների միջև մարտերում այսօր առնվազն 13 մարդ է զոհվել, հայտնում է իրավապաշտպան Syrian Observatory for Human Rights խումբը:

Հալեպում ապստամբները փորձել են գրոհով վերցնել հեռուստակենտրոնի շենքը, սակայն, ստիպված են եղել նահանջել, երբ բանակը հրետակոծություն է սկսել:

Քաղաքի այլ թաղամասերում կառավարական զորքերը ապստամբների դեմ պայքարում կործանիչներ ու մարտական ուղղաթիռներ են կիրառում: